Կանադացին «արվեստի» ախորժելի գործեր է ստեղծում ձմերուկներից (ֆոտոշարք)

13:42 • 03.07.12

Կանադացի նկարիչ Քլայվ Քուփերն «արվեստի» ախորժելի գործեր է ստեղծում ձմերուկներից` դրանց վրա տարբեր դեմքեր փորագրելով, գրում է Metro co.uk. կայյքը:

 

54-ամյա Քուփերը նշել է, որ նախկինում աշխատել է նաև դդումներով, սակայն գտնում է, որ ձմերուկն իր գունային բազմազանության շնորհիվ, ավելի հարմար է նման աշխատանքի համար:

 

Յուրաքանչյուր ստեղծագործությունն ավարտի հասցնելու համար հեղինակից միջինը 6 ժամ է պահանջվում, սակայն մի քանի ժամ անց դրանք սկսում են չորանալ և կորցնել իրենց ձևը:

 

«Ձեմերուկի կանաչ, կարմիր և սպիտակ գույները ավելի մեծ հնարավորություն են տալիս ինձ հետաքրքիր պատկերներ ստանալ, որոնք ստեղծելու համար ինձ հիմնականում ոգեշնչում են տարբեր կոմիքսներ»,- ասել է Քուփերը: