Մահացել է ամերիկացի հայտնի դերասան, պրոդյուսեր և երգիչ Էնդի Գրիֆիտը
ԱՄՆ-ում 86 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Էնդի Գրիֆիտը, գրում է CNN-ը՝ նշելով, որ մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:
Գրիֆիտի մարմինը հողին է հանձնվել մահից 5 ժամ հետո: Հուղարկավորությունը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայի Ռոանոք կղզում: Ընտանիքի խնդրանքով հուղարկավորության վայրը չի նշվում:
Գրիֆիտին հայտնի է դարձել «Դեմքը ամբոխում», «Հրեշտակը գրպանումս է» ֆիլմերի շնորհիվ: Բացի դերասանական կարիերայից, Գրիֆիտը հայտնի է նաև որպես պրոդյուսեր, երգիչ և գրող: Նրա ամենահայտնի նախագիծը «Էնդի Գրիֆիտի շոուն» հեռուստաշոուն էր:










