«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը՝ Տավուշի մարզում

19:43 • 04.07.12

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերի հաջորդ հանգրվանը Շիրակի և Լոռու մարզերից հետո Տավուշի մարզն էր:


Ըստ Սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրության՝ հուլիսի 3-ին փառատոնի մասնակից երկու պարախումբ այսօր մեկնել է Տավուշի մարզ և համերգ տվել Բերդ քաղաքի մշակույթի տանը:


Բերդ քաղաքի հանդիսատեսի առջև հանդես են եկել Ուկրաինայի Խարկովի մարզի հայկական համայնքի «Արմենիա» և Լիտվայի Կաունաս քաղաքի հայ համայնքի «Հայրենիք» երգի-պարի համույթները:


Կաունասի «Հայրենիք» համույթում հայերեն են երգում և հայկական պարեր են պարում նաև ազգությամբ լիտվացի երեք աղջիկներ: