Ամերիկացի ուսուցիչը «գլուխգործոցներ» է ստեղծում 25 րոպեանոց ընդմիջման ընթացքում (ֆոտոշարք, տեսանյութ)
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի բնակիչ, ուսուցիչ Գրեգորի Էքլիդը բավական տպավորիչ և ծավալուն նկարներ է ստեղծում 25 րոպեանոց ընդմիջումների ընթացքում, գրում է One News Page-ը:
Էքլիդն իր աշխատանքները ստեղծում է ճապոնական Sumi կոչվող հատուկ թանաքի, ռետինների, խոզանակների և դասասենյակում առկա մի շարք այլ պարագաների շնորհիվ:
«Այս պատկերները նկարելիս ես մի նպատակ ունեմ. ցույց տալ աշակերտներին, թե ինչերի կարելի է հասնել նման կարճ ժամանակահատվածում: Բացի այդ, այս զբաղմունքն ինձ օգնում է ազատվել բացասական զգացմունքներից և սթրեսից»,- նշել է հեղինակը:
Էքլիդի ստեղծագործություններն այնքան մեծ հաջողություն են ունեցել, որ նա պատրաստվում է դրանք փոխանցել թղթին և վաճառքի հանել հուլիսի 10-ից:










