Ներկայացվել է Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն տարբերակը

21:09 • 04.07.12

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում տեղի է ունեցել Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն թարգմանված գրքի շնորհանդեսը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ըստ Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ վեպն իսպաներեն է թարգմանվել վարչապետի նախաձեռնությամբ:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը դիտել է Կոստան Զարյանի կյանքի և ստեղծագործության մասին պատմող վավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը ներկա են նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մշակութային մի խումբ գործիչներ: