Նիկոլայ Ծատուրյանը Յոժին հենց որ տեսնում է «Մեծ մամե»-ի դերում, քիչ է մնում սպանի

15:16 • 05.07.12

Դերասան Սերգեյ Դանիելյանի կարծիքով եթերը մաքրելու նախաձեռնության ցանկությունը լավն է, իսկ միջոցները՝ վատը: «Ցանկությունը լավն է, կուզեի մասնակցել, բայց ձևը սարսափելի վատն է: Ինչ ասել է դիմել նախագահին: Ի՞նչ է, նախագահը բան ու գործ չունի՞»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:


Սերգեյ Դանիելյանի կարծիքով նաև անհրաժեշտ է «թացը չորից մաքրել» և մշակել չափանիշներ, սակայն դրան մասնակցեն ոչ թե անտեղյակ մարդիկ, այլ հենց հեռուստատեսությունում աշխատած մեկը, քանի որ ըստ նրա, այստեղ աշխատող հավաքարարը ավելի շատ բան է հասկանում, քան դրանից հեռու վերլուծող ցանկացած մասնագետը:


Ըստ նրա՝ եթերը անաղարտ պահելը պետք է վերաբերվի պետական ալիքին: «Հանրային հեռուստաընկերությունը և կոմերցիոն է և պետական ՝ գովազդներ են ցուցադրվում և դոտացիա է ստանում, դրան զուգահեռ աշխատողների աշխատավարձն այդքան էլ բարձր չի»,- ասաց նա և հավելեց, որ իրենք աշխատում են, հովանավորներ են փնտրում, գումար ստանում, որ դրա մի մասը տան նույն պետական հեռուստաընկերությանը:


Ծատուրյանը , թեև հայտարարում է, որ ինքը «Շանթ» հեռուստաընկերության «դեսանտը» չի, սակայն ներկայացնելով նրանց նախագծերը, խնդրում է լինել օբյեկտիվ. «Ինչո՞ւ օբյեկտիվ չլինել, դա այն պրոեկտներն են, որոնք պետք է աներ Հանրայինը»:


Սերգեյ Դանիելյանը դեմ չէ սահմանված դաստիարակչական հաղորդումներին: «Թող ստեղծեն, ես էլ ձրի կնկարվեմ բնապահպանական և ընդհանրապես սոցիալական նման ռոլիկներում: Բայց կոմերիցիոն հեռուստաընկերությանը ստիպել, որ անաղարտ պետք է պահի եթերը, դա լուրջ չի»,- ասաց նա:


Ասուլիսին ներկա ռեժիսոր, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը շատ գոհ է հեռուստաընկերություններից, քանի որ ամեն ինչ արեցին, որ նա հայկական ալիքներ չնայի:


«Փոխարենը նայում եմ «Մոսկվայի» ալիքներ, մեկ-մեկ պատահական մատս կպնում է հայկական ալիքների վրա և սոսկում եմ: Լաչառություն: Ես այդպիսի բան չեմ տեսել: Միշտ պետք է պահպանել չափի զգացումը: Էնպես եմ ամաչում, չեք պատկերացնի»,- ասաց նա:


Ռեժիսորի քննադատությունից չխուսափեց նաև Սերգեյ Դանիելյանը: «Յոժը երբ պանտոմիմա է խաղում, նա այնտեղ փայլում է, բայց հենց որ տեսնում եմ մեծ մամե , պուճուր տատիկի դերում, քիչ է մնում սպանեմ»,- ասաց նա:

Սերգեյ Դանիելյանն անմիջապես արձագանքեց. «Փաստորեն դուք մեկ-մեկ Վերվարածներ եք նայում»,- ապա արդարացավ, որ ցույց են տալիս այն, ինչ բարձր վարկանիշ է վայելում:
Ծատուրյանը կրկին դեմ էր, նա նշեց, որ երեխաներին, երբ տանում են գազանանոց, ամենից շատ կապիկների կողքին են կանգնում, որովհետև կապիկներն են միայն մեյմունություն անում, իսկ այ առյուծների համար միևնույնն է, իրենց նայում են, թե չէ: Նա խորհուրդ է տալիս հասարակությանը լրիվ չզոմբիացնել, թե չէ ըստ նրա, շատ շուտով կրկին կբարձրանանք ծառերին բանան ուտելու:


Ծատուրյանին հետուտատեսության հաղորդումներից դուր է գալիս «Հայ ասպետ» հաղորդումը: «Կարևորը միտքը և զգացմունքն է, երբ չեմ ստանում արդեն հետաքրքիր չի»,- ասաց նա:


Ինչ վերաբերվում է նախագահին դիմելուն, ապա ըստ նրա, հարցը նրան նույնպես վերաբերվում է: «Պետական ծրագիր պետք է մշակվի, ազատությունը քաղաքակիրթ երկրների համար է , ոչ թե մեր նման կիսավայրենի»,- նշեց նա և հիշեցրեց, որ հենց Հայաստանը անկախացավ հայ ժողովուրդը հարձակվեց ռաբիսի վրա:

Բոլոր դեպքում այս նախաձեռնությունը ևս Նիկոլայ Ծառուրյանին հուշում է, որ մարդիկ սկսել են արթնանալ թմբիրից և պաշտպանել իրենց իրավունքները: