Հեմինգուեյը «Հրաժեշտ զենքին» վեպի 47 տարբեր վերջաբան է գրել

18:22 • 05.07.12

20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող, նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյն իրականում 47 տարբեր վերջաբաններ է գրել  հանրահայտ, 1929թ.-ին լույս տեսած «Հրաժեշտ զենքին» վեպի համար, գրում է The New York Times-ը:

 

Այդ վերջաբանները հայտնաբերել է նրա թոռը` Շոն Հեմինգուեյը Բոսթոնի Ջ. Քենեդիի անվան գրադարանում, երբ ուսումնասիրելիս է եղել պապի գրվածքների հավաքածուն: 47 վերջաբաններից մեկն առաջարկել է մեկ այլ տաղանդավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը:

 

Ընթերցողները շուտով հնարավորություն կունենան ծանոթանալ դրանց հետ, քանի որ ստեղծագործությունը կվերահարատարկվի գալիք շաբաթ և 47 վերջաբանները ևս դրանում ներկայացված կլինեն:

 

1958թ.-ին` իր ինքնասպանությունից 2 տարի առաջ, The Paris Review ամսագրին տված հարցազրույցում հեղինակն անկեղծորեն նշել է, որ տվյալ ինքնակենսագրական վեպի վերջին խոսքերը գրելուց առաջ ինքն ունեցել է ևս 39 տարբերակ: Լրագրողի այն հարցին, թե ինչն էր վերջաբանների նման առատության պատճառը, Հեմինգուեյը պատասխանել է.«Հարկավոր էր բառերը ճիշտ դասավորել»: