Հովանավորին իրենց կողմը քաշելու համար վարկաբեկում են մրցակից հեռուստաընկերության սերիալը. Սերգեյ Դանիելյան

17:57 • 05.07.12

Դերասան Սերգեյ Դանիելյանը որպես հեռուստատեսության աշխատող մի փոքրիկ քարտ է բացում, թե իրականում, ըստ նրա, բանն ինչումն է, որ ժամանակ առ ժամանակ սերիալների դեմ բողոքի նման ալիք է բարձրանում:


«Առաջին անգամ այդ խոսակցությունը սկսեց այն ժամանակ, երբ որ «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» սերիալի ռեյտինգն ամենաբարձրն էր: Սկսեցին բողոքել, դիմել նախագահին, որ այսինչ է, պրոպագանդումեր եղան, հետո կամաց-կամաց, ստիպված սերիալը փակեցին ու պրծավ, մոռացան»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա։


Դերասանը նկատեց, որ հիմա կրկին հիշեցին սերիալների մասին և սա կրկին համընկավ նրան, որ «Շանթի» «Անծանոթը» սերիալը բավականին բարձր ռեյտինգ ունի:


«Ես չեմ էլ պնդում այդ միտումը, բայց վատ զուգադիպություն է մի տեսակ այս ամենը»,-ասաց նա և շարունակեց.«Էս երկիրը քարը տրաքի ունի 10 սպոնսոր, պուճուր երկիր է, մատերով կարելի է հաշվել, ով է այսօր պահում բոլոր հեռուստատեսությունները: Էլի եմ կրկնում բոլորն իրար կողք նստում են ու գիտեն, ուստի շատ հեշտ է մեկի ականջին նստել և որևէ պրոյեկտ վարկաբեկել»,-ասաց նա:


Սերգեյ Դանիելյանը նշում է, որ ինքն իր վրա է զգացել դա: «Ջենիկը օրինակ, շատ հետաքրքիր է գնաց-գնաց, հետո կամաց-կամաց վարկաբեկվեց Facebook-ում, թե «չի՞ ամաչում՝ տրանսվիստիտի դեր է խաղում»։ Որ ես 5 տարի ա խաղում էի, ոչ ոք չէր տեսել, բայց այս անգամ տեսան: Խոսացին ու կամաց-կամաց գործս սկսեց փչանալ»,-ասաց նա: