Չինուհին թղթի փոխարեն ստեղծագործում է մարդկային դեմքի վրա (լուսանկարներ)

12:16 • 06.07.12

Չինացի նկարչուհի Պինպին Կոն սովորական դոնդողային թանաքով գեղեցիկ պատկերներ է ստեղծում ոչ թե թղթի կամ կտավի վրա, այլ մարդկային մարմնի վրա, գրում է Oddity Central-ը:

 

Միջինում 5 ժամ տևող յուրաքանչյուր աշխատանքի ընթացքում նկարչուհին օգտագործում է 0.38 մմ հաստությամբ դոնդողային թանաքով գրիչ և կարողանում է այնպիսի բարդ պատկերներ ստեղծել, որոնք ներդաշնակորեն համադրվում են տվյալ մարդու թե արտաքինի, թե նույնիսկ ներաշխարհի հետ:

 

«Նախքան որևէ մեկի դեմքին նկարելը, ես պետք որոշ չափով ծանոթանում նրա հետ, որպեսզի ստացված պատկերը բնորոշի տվյալ անձին»,- նշել է Կոն: