Րաֆֆի Թոքաթլյանի բրոնզաձույլ քանդակը կնվիրվի ՀՀ նախագահական նստավայրին

14:37 • 07.07.12

Լիբանանահայ հայտնի արվեստագետ, քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանն իր աշխատանքներից մեկը` A Poem that is Full of Harmony բրոնզաձույլ արձանը, կնվիրի Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրին, հայտնում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթը:


«Փյունիկ» հիմնադրամի պատասխանատուները, գնահատելով արվեստագետի այս օրինակելի նախաձեռնությունը, քանդակի արժեքի չափով գումար կնվիրաբերեն «Ազդակ» պարբերականին` որպես քաջալերում հայ արվեստին ու հայ մամուլին: