Հնդկաստանը գնել է Մահաթմա Գանդիի արխիվը աճուրդից առաջ

23:28 • 09.07.12

Հնդկաստանի կառավարությունը ձեռք է բերել ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի 1.1մլն դոլար արժողությամբ հավաքածուն, որի մեջ մտնում են մի քանի հազար նամակներ, փաստաթղթեր և լուսանկարներ, գրում է BBC-ն:

 

Արխիվը աճուրդի էր հանվել Sotheby's-ում է, սակայն Հնդկաստանը որոշել է գնել բոլոր փաստաթղթերը՝ չսպասելով աճուրդի օրվան: Դրանք պահվելու են Հնդկաստանի Ազգային արխիվում:
 

Փաստաթղթերը պատկանում էին հրեա ճարտարապետ Գերման Կալլենբահի ընտանիքին, ով ծանոթացել էր Գանդիի հետ 1904 թվականին՝ Հարավային Աֆրիկայում: Կալենբահը ոգեվորված էր Գանդիի գաղափարներով և օգնում էր նրան: 1915թ Գանդին վերադարձել էր Աֆրիկայից Հնդկաստան, սակայն նրանք շարունակում էին նամակագրությունը: