Ճապոնացին «արվեստի գործեր» է ստեղծում սատկած կենդանիներից (ֆոտոշարք, տեսանյութ)
Ճապոնացի ձկնորս, ներկայումս արդեն նկարիչ Իորի Տոմիտան «արվեստի գործեր» է ստեղծում տարբեր սատկած կենդանիներից, հայտնում է «Օդիթի սենթրալ»-ը:
28-ամյա Տոմիտան, օգտագործելով դրանց պահպանման և ներկման յուրահատուկ գիտական մեթոդներ, կենդանիների դիերն արվեստի գործերի է վերածում:
Յուրաքանչյուր նմուշը պատրաստելու համար նկարիչը կիրառում է 10 տարբեր քիմիական նյութ, որոնք քայքայում են մկանների պրոտեինները` դարձնելով մարմինը թափանցիկ, իսկ կմախքը` տեսանելի:
Առաջին հայացքից հեշտ թվացող աշխատանքն իրականում 8 փուլից բաղկացած բարդ գործընթաց է: Կախված կենդանու չափերից` հեղինակից միջինում 3 ամիս է պահանջվում նմուշը պատրաստելու համար:
«Ես այս գործով սկսել եմ զբաղվել 19 տարեկանից և պետք է անկեղծորեն նշեմ, որ որ առաջին 7 տարիների ընթացքում ինձ մոտ ոչինչ չէր ստացվում: Միայն բավականաչափ փորձ ձեռք բերելուց հետո ես կարողացա նման գործեր ստեղծել»,-նշել է Տոմիտան:










