Երկու երիտասարդ որոշել են գունավորել Երևանի գորշ անկյունները և սկսել են ՆՓԱԿ-ից (տեսանյութ)

17:35 • 09.07.12

«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում երկու արվեստագետ որոշել են գունավորել Երևանի գորշ անկյունները:


Քաղաքը գունավորելու այս նախագծի մտահղացումը Տատային է (Տաթևիկ Մկրտչյան) և Լիայինը (Լիա Մխիթարյան), ովքեր արդեն մի քանի օր է թելերով գունավորում են ՆՓԱԿ-ի (Նորարարական փորձարարական արվեստ կենտրոն) մուտքի առջև տեղադրված Երվանդ Քոչարի «Մելանխոլիա» արձանի երկաթյա ցանկապատը:


Tert.am-ի հետ զրույցում Լիան նշում է, որ որոշել են քաղաքի բոլոր անգույն անկյունները գունավորել և առաջինը սկսել են հենց ՆՓԱԿ-ից, քանի որ աշխատելու թույլատվություն դեռևս այստեղից են ստացել:


«Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագիրը իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Թելերի այս նախագիծը նույնպես խոսքը արտահայտելու մի նոր ձև է, լրատվության այլընտրանքային միջոցը է նորարար արվեստի միջոցով»,-ասաց նա:


Լիայի խոսքով՝ այս ամենը գունավերուց հետո կնկարազարդվի նաև ՆՓԱԿ-ի հարթակը, որը պատրաստ կլինի արդեն հուլիսի 10-ին:


«Մենք այս նախաձեռնությունն իրականացնում ենք ինքներս: Թելերը մենք ենք ընտրում, գնում, մենք էլ գունավորում ենք»,- ասաց նա, առանց հստակ իմանալու, թե ինչքան գունավոր թել է պահանջվում:


Երիտասարդները նշեցին, որ այս աշխատանքով իրենց գործունեությունը չեն սահմանափակի, միայն թե մինչ մայրաքաղաքի գորշ անկյուններին անդրադառնալը, պետք է ստանան նաև քաղաքապետարանի համաձայնությունը: Իսկ այն ստանալու համար արդեն հասարակության արձագանքից հետո կմածեն, դիմել, թե՝ ոչ:


Լիան տեղեկացնում է, որ նախաձեռնությունը բաց է, և ցանկացած արվեստագետ և արվեստասեր կարող է նրանց հետ համագործակցել և սեփական առաջարկներն անել, քանի որ, ըստ նրա, «Փողոցային Արվեստի» վերաբերյալ շատ աշխատանքներ դեռևս կիրակական ծրագրի շրջանակներում մինչև ս.թ. դեկտեմբեր:


Հաջորդ մտահղացման մասին նրանք նախընտրում են չխոսել: «Առաջինը պատրաստ չլինելով, երկրորդի մասին չարժե դեռ խոսել»,-ասում է Լիան: