Էնթոնի Հոփքինսը նկարահանվում է Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմում

21:43 • 10.07.12

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը նկարահանվում է Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմում, այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը։


Ֆիլմում Հոփքինսը մարմնավորելու է Մաթուսաղային:


Արոնոֆսկու նոր ֆիլմը հիմնված է Նոյյան տապանի մասին բիբլիական պատմության վրա: Նոյին մարմնավորելու է Ռասել Քրոուն: Ֆիլմում նաև նկարահանվելու են Ջենիֆեր Կոնելին, Էմա Ուոթսոնը և Ռեյ Ուինսթոնը:


Որոշ տվյալների համաձայն՝ «Նոյ» ֆիլմի բյուջեն կազմելու է 125 մլն դոլար: Այս ֆիլմը դառնալու է Արոնոֆսկու ամենաթանկ նախագիծը: