Բրազիլացին արվեստի հայտնի գործերը վերարտադրում է`օգտագործելով միայն ամսագրի պատառիկներ (ֆոտոշարք)

12:42 • 11.07.12

Բրազիլացի նկարիչ Վիկ Մունիզն ապշեցուցիչ նմանությամբ վերարտադրում է աշխարհառչակ նկարիչների գլուխգործոցները` օգտագործելով միայն տարբեր ամսագրերի պատառիկներ, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Սեփական «գլուխգործոցները» ստեղծելու համար բրուկլինաբնակ նկարիչն կիրառում է միայն հին ամսագրերը և արդեն մեծ հաջողությամբ ստեղծել է Վան Գոգի, Մանեի, Սեզանի և այլ տաղանդավոր նկարիչների գործերի կրկնօրինակները:

 

Այժմ Մունիզը պատրաստվում է իր աշխատանքները ցուցադրության հանել: