Ռուսաստանում անվադող վերանորոգողը զոհվել է բեռնատարի անիվի պայթյունից (տեսանյութ)
Ռուսաստանի Ուֆա քաղաքում անվադողերի վերանորոգման կայանի 34-ամյա աշխատակիցը զոհվել է բեռնատարի անիվի պայթյունից, հաղորդում է Life News-ը:
Անվադողերի վերանորոգման կայանում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Վալերի Բոգդանովը օդով լիցքավորում բեռնատարի անիվը: Հենց այն պահին երբ նա թեքվում է անիվից օդամղիչի խողովակը անջատելու համար, ուժգին պայթյուն է տեղի ունենում:
Պայթյունից հետո օգնության հասած մյուս աշխատակիցները փորձում են վերակենդանացնել տղային, սակայն հարվածային ալիքը այնքան ուժգին էր նրան հարվածել պատին, որ Բոգդանովը տեղում մահացել էր:
Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկները բացատրել են, որ հարվածի ուժն այնպիսին է եղել, որ տղան ներքին օրգանների տրոհում է ստացել, և նրան փրկել այլևս հնարավոր չէր:









