Եվս 5 նոր տեսախցիկներ Երևանի խաչմերուկներում (հասցեներ)

22:10 • 30.07.12

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:


Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, մասնավորապես, 2012 թվականի օգոստոսի 3-ից գործարկվելու են նաև երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետևյալ խաչմերուկներում.

Արցախի պողոտա - Գ.Նժդեհի փողոց,
Գայի պողոտա - Քոչարյան փողոց,
Կոմիտասի պողոտա - Փափազյան փողոց,
Վաղարշյան փողոց - Խաչատրյան փողոց,
Մարգարյան փողոց - Հալաբյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: