22-ամյա բրիտանուհին իր հարսանիքի համար ինտերնետի միջոցով հավաքել է 15.000 դոլար` մահացու հիվանդ ձևանալով (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Էսեքս կոմսության 22-ամյա բնակչուհի Դանիել Հովարդը քաղցկեղով հիվանդ է ձևացել և խաբելով բարերար անձանց իր հարսանիքի համար Twitter-ի և Facebook –ի միջոցով հավաքել է 15.000 դոլար, գրում է The Sun պարբերականը:
Նա հայտարարել է, որ հարսանեկան արարողությունը իր վերջին ուրախությունն է լինելու` արգանդի քաղցկեղի բուժման կուրսից առաջ:
Սակայն, ինչպես պարզվել է, նա ոչ մի մահացու հիվանդությամբ չէր տառապում և «բուժման կուրսի» ընթացքում նույնիսկ հղիացել էր:
Ոստիկանությունը ձերբակալել է նրան. հետաքննությունը շարունակվում է:









