«Պռոշյանի կոնյակի գործարանում» այրվել են ստվարաթղթե արկղեր
21:13 • 30.07.12
Այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 20.27-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի ներսում այրվում է շինություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Նախնական տվյալներով՝ այրվել են ստվարաթղթե արկղեր:
Placeholder









