Իրանում մահապատժի կենթարկեն երկրի պատմության մեջ խոշորագույն խարդախություն իրականացնողներին

20:33 • 30.07.12

Թեհրանի դատարանը այսօր 4 մահապատժի դատավճիռ է կայացրել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար խարդախությամբ յուրացնելու գործի մասնկակիցներին, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Ընդհանուր առմամբ գործով 39 մեղադրյալ էր անցնում, որոնցից 2-ը ցմահ, իսկ մնացածը երկարատև ազատազրկման են դատապարտվել:

Քանի որ դատական լսումները փակ ընթացակարգով էին` իշխանությունները դատապարտվածների անունները չեն բացահայտում:

 

Քրեական գործի հրապարակված մասի տեղեկություններով, վարկային կեղծ փաստաթղթերի միջոցով հանցավոր խումբը իրանական բանկերում` «ընկերություններ սեփականաշնորհելու պատրվակով» ավելի քան 28 տրիլիոն իրանական ռիալի վարկային միջոցներ է ստացել և անհետացել անհայտ ուղղությամբ:


Ավելի վաղ իրանական որոշ ԶԼՄ-ներ կատարվածին մասնակից լինելու մեջ մեղադրում էին երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, սակայն նա կատեգորիկ կերպով հերքում էր խարդախություն իրականացնողների հետ որևէ կապը, սակայն դա հաստատել դեռ ոչ ոք չի կարողացել:


Իրանում այդ բացահայտված հանցագործությունը անվանում են երկրի ժամանակակից պատմության խոշորագույն խարդախությունը: