Մոսկվայում թալանվել է Վալերի Լեոնտևի բնակարանը, գողացել են թանկարժեք ադամանդներ

21:36 • 30.07.12

Այսօր անհայտ անձիք թալանել են հայտնի երգիչ Վալերի Լեոնտևի մոսկովյան բնակարանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:


Նրա խոսքերով, անհայտ անձիք ներխուժել են Մոսկվայի Կոլոկոլնիկովո նրբանցքում գտնվող Լեոնտևի բնակարան, որտեղից թալանել են դրամական միջոցներ և թանկարժեք իրեր:


Life News-ի տեղեկություններով, երգչի ննջասենյակից գողերը դուրս են հանել 2 չհրկիզվող մետաղյա պահարան, որոնք չեն կարողացել տեղում բացել: Պարբերականի տեղեկություններով դրանցում եղել են թանկարժեք ադամանդներ:


Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, որը փորձում է պարզել կատարվածի մանրամասները: Գողացված թանկարժեք իրերի և գումարի չափը պարզվում է: