Լոնդոնում Սիրիայի գործերի հավատարմատարը հայտարարել է իր հրաժարականի մասին
Լոնդոնում հավատարմագրված Սիրիայի բարձրաստիճանը դիվանագետը հրաժարական է տվել, այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը:
Ըստ BBC-ի, Սիրիայի գործերի հավատարմատար Խալեդ Այուբին հայտարարություն է արել, որ այլևս չի ցանկանում ներկայացնել երկրի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը, Սիրիայում շարունակվող բռնությունների պատճառով:









