Իրանի բարձրագույն վարչական դատարանը պաշտոնից ազատել է նախագահի նշանակած նախարարին

21:23 • 30.07.12

Իրանում դատարանը որոշում է կայացրել երկրի աշխատանքի նախարարին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ, քննության տվյալներով՝ նա հանցակից է կալանավորների մահվան մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:



Իրանի բարձրագույն վարչական դատարանը որոշում է կայացրել, որով բավարարվել է երկրի պատգամավորների հայցը ընդդեմ աշխատանքի նախարար Սայեդ Մորտազավիի, ով ղեկավարում էր Իրանի աշխատանքի և սոցիալական ապահովման հարցերով գերատեսչությունը:


Հայցը ներկայացրել էին երկրի խորհրդարանի մի քանի պահպանողական պատգամավորներ, որոնք նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ընդդիմադիր թևն են ներկայացնում: Մորտազավիին անձամբ նախագահն էր նշանակել աշխատանքի նախարարի պաշտոնում:


Պաշտոնանկ արված նախարարին մեղավոր են համարում մի քանի ազատազրկված անձանց մահվան մեջ, որոնց շարքում իրանական ծագմամբ կանադացի ֆոտոլրագրող Զաքար Քազեմին է: Նրան ձերբակալել էին 2003թ. այն բանի համար, որ լուսանկարում էր կալանավայրի պարիսպների մոտ, լրտեսության մեղադրանքով նա ազատազրկման էր դատապարտվել, սակայն ավելի ուշ բանտում մահացել էր:


Մորտազավին նաև մաղադրվում է մի քանի այլախոհների ձերբակալության և բարեկարգյալ ուղղության մի շարք պարբերականների փակման մեջ: