Ռուսաստանի զինծառայողների նոր օրապահիկն աշխարհում ամենասննդարարը կլինի
ՌԴ ՊՆ-ի կողմից սահմանված նոր օրապահիկը ավելի համով և բազմազան կլինի: Ժամկետային զինծառայողների օրապահիկի մեջ ներառված են նաև սուրճ, թարմ մրգեր, մուրաբաներ և այլ համեղ բաներ, հաղորդում է vedomosti.ru-ն` հղում կարտարելով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին:
«Նոր օրապահիկում պարտադիր կերպով ներառված կլինեն ճաշի համար նվազագույնը 2 տեսակ առաջին կերակուրներ, 2-3 երկրորդ, մինչև 5 նախուտեստներ` բոլորը թարմ մրգերից, մսից և ձկնեղենից», - ասել է Բուլգակովը:
Նա նշել է, որ ժամկետային զինծառայողներին այլևս գարեձավարով ու գարու շիլաներով չեն կերակրի:
Բացի այդ, ըստ գեներալի ռուսական բանակի օրապահիկի կալորիականությունը կլինի 4300 կալորիա, որը աշխարհի բոլոր բանակների սննդային փաթեթներից ամենակալորիականն է:
Ըստ գեներալ Բուլգակովի, անցյալում են նաև երկար սեղաններին և շարքով ու հրամանով ավելի քան 10 զինծառայողով նստող և վեր կացող ճաշարանները, դրանք կմնան միայն հին ֆիլմերում: Այժմ ինչպես սրճարաններում` կնստեն 4 կամ 6 տեղանոց սեղանների շուրջ: Ամեն մեկը կընտրի իր ցանկացած ուտելիքը և կնստի իր ցանկացած տեղում:
Կօգտագործվի սպիտակ գեղեցիկ սպասք` պատրաստված հարվածակայուն ապակուց:









