Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին «Ֆոլքսվագենն» ընկել է Մարամարիկ գետը
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 30-ին՝ ժամը 22.33-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանա¬պարհին ավտոմեքենան ընկել է ճամփեզրի ջրատար առուն և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ա. Կարապետյանին պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի 13 ՕԼ 103 պ/հ ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Մարամարիկ գետում։
Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:









