175 մարդ 2 ամսում. Ռուսաստանում նոր թմրանյութ է հայտնվել (տեսանյութ)

01:47 • 31.07.12

Ուրալում 2 ամսվա ընթացքում մահացել է 175 թմրամոլ: Փորձագետները պնդում են, որ նրանց մահվան պատճառը իսպանական կակաչի հիման վրա ստեղծված թմրանյութի նոր տեսակն է:


Հուլիսի սկզբին Մերձմոսկվայում առգրավվել էր 700 տոննա վատ որակի թմրանյութ, սակայն խմբաքանակի մի մասն արդեն տարածվել էր երկրում:

Կակաչի թափոնները Իսպանիայում գնվել են չնչին գումարներով, իսկ տեղափոխվելով Ռուսաստան վաճառվում են չեխական բարձրորակ կակաչի անվան տակ: Բանն այն է, որ իսպանական կակաչը զուրկ է օպիումից և թմրամոլները, ազդեցությունն ուժեղացնելու համար, ստիպված դրան տարբեր քիմիական նյութեր են ավելացնում, նաև, զուգահեռ ալկոհոլ օգտագործում: Սակայն հենց այդ նյութերից թունավորումն էլ հանգեցնում է մահվան: