Հունաստանը 1800 զինվոր է ավելացրել Թուրքիայի հետ սահմանին

11:28 • 31.07.12

Հունաստանի կառավարությունը որոշում է ընդունել քառապատկել Թուրքիայի հետ սահմանին ունեցած զինվորների թիվը, ինչը կապված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հայտնում է Associated Press-ը:

 

Այս կերպ երկրիը փորձում է խուսափել հարևան երկրներ փախչող սիրիացի փախստաննների անցանկալի հոսքից, քանի որ Հունաստանը Եվրոմիություն մուտք գործելու համար ամենահարմար ճանապարհն է ապօրինի ներգաղթյալների համար: Մինչդեռ Թուրքիայում ներկայումս 43 հազար սիրիացիներ են գտնվում, ովքեր կփորձեն մուտք գործել ԵՄ հենց Հունասատնի միջոցով:

 

Բացի հավելյալ 1800 զինվորից, 2 երկրներն իրարից բաժանող Էվրոս գետի երկայնքով 26 լողացող արգելապատնեշ կտեղակայվի: Ներկայում Հունաստանն ընդամենը 600 զինվոր ունի Թուրքիայի հետ սահմանին: