Օբաման և Էրդողանը Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել

08:26 • 31.07.12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել Սիրայի հարցով և քննարկել այդ երկրում ընթացող վերջին իրադարձությունները։ 


Նրանք ընդգծել են, որ Սիրիայում ժողովրդավարական անցմանն ուղղված աջակցություն ցուցաբերել է պետք, և իրենք մշտական կապի մեջ են լինելու սիրիացի ընդդիմադիրների հետ:


Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, երկու ղեկավարները նշել են, որ սիրիացի ժողովրդի արդար պահանջների իրականացման գործընթացն արագացնելու համար ԱՄՆ-ը և Թուրքիան միավորելու են ջանքերը:


«Երկու առաջնորդները նշել են, որ Հալեպում սիրիական ռեժիմն իր ժողովրդի դեմ հարձակումներ է իրականացնում և այդ վայրագության պատճառով մտավախություն կա, որ Սիրիայում մարդկանց վիճակն ավելի կվատանա»,- ասված է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:


Էրդողանն ու Օբաման խոսել են նաև Թուրքիայում և հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականներին օգնելու մասին: