Պաղեստինը Ռոմնիին քննադատում է «ռասիստական հայտարարությունների» համար

01:31 • 31.07.12

Պաղեստինյան Ազգային ինքնավարության ղեկավարությունը քննադատել է ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին Իսրայելի տնտեսական իրավիճակի հետ կապված արտահայտություններ համար, հաղորդում է BBC-ն:


Իսրայելում մասնակցելով բարեգործական երեկույթի Ռոմնին հայտարարել է, որ իսրայելական տնտեսությունը ավելի ուժեղ է պաղեստինականից մասամբ նաև մշակույթի պատճառներով:


Ինքանվարության ղեկավար Մահմուդ Աբբասի խորհրդական Սաիբ Էրիքաթը այդ արտահայտությունները ռասիստական է անվանել, հայտարարելով, որ պաղեստինյան տնտեսությունը չի կարող լիովին իրագործվել, քանի որ օկուպացված է Իսրայելի կողմից: