Ռուսաստանի ՌԾՈւ-ն մինչև 2020թ. 51 նոր ռազմանավ և 16 սուզանավ կստանա. Պուտին

01:03 • 31.07.12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև 2020թ. ՌԴ ռազմածովային նավատորմի շարքերը կհամալրվի 51 ժամանակակից վերջրյա ռազմանավերով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բացի այդ, մինչև 2020թ. պատրաստ կլինեն 16 նորագույն ունիվերսալ սուզանավեր, «չհաշված «Բորեյ» նախագծի 8 ռազմավարական հրթիռակիր սուզանավերը, որոնք ավելի մոտ ապագայում կհամալրեն նավատորմը»,- ասել է Վլադիմիր Պուտինը սպառազինության պետական ծրագրի հետ կապված խորհրդակցության ժամանակ: