ԱՄՆ օրենսդիրները Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են ընդունել
ԱՄՆ Սենատի վերին և ստորին պալատները քվեարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին համատեղ օրենսդրական նախաձեռնության օգտին, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ենթադրվում է, որ Սենատում քվեարկությունը կկայանա մինչև արձակուրդները, որոնք կսկսվեն օգոստոսի 6-ից:
Կոնգրեսի վերին և ստորին պալատներից յուրաքանչյուրը գարնանն արդեն ընդունել է սեփական օրինագծերը` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այժմ աշխատանքներ էին իրականացվում համատեղ, փոխզիջումային փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ:
Պատժամիջոցների նոր փաթեթը խիստ պատիժ նախատեսում է իրանական նավթի գնողների համար, քանի որ արևմտյան երկրները կարծում են, որ նավթից ստացված գումարները Թեհրանն օգտագործում է ատոմային զենք ստեղծելու նպատակով:
Իրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ ունեն:
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել էր 2012 թ-ի սկզբից: Նմանատիպ որոշում կայացրել է նաև Եվրոպական Միությունը, որը հուլիսի մեկից դադարեցրել է իրանական նավթի գնումը:









