Թաիլանդցի ոստիկանները մահվան են դատապարտվել ուսանողի սպանելու համար
Թաիլանդական դատարանը 3 ոստիկանի դատապարտել է մահապատժի՝ 17-ամյա ուսանողի սպանելու համար, հայտնում է New York Times-ը:
Ուսանողը սպանվել էր 8 տարի առաջ, երբ իրավապահները շրջայց էին իրականացրել թմրավաճառների դեմ: Սպանությունից հետո ոստիկանները ազատվել էին զոհի մարմնից՝ փորձելով կոծկել դեպքը:
Տեղի ակտիվիստների տվյալներով այդ գործողությունը մոտ 2000 սպանությունների պատճառ էր դարձել, որոնց պատասխանատուները այդպես էլ դատական պատասխանատվության չեն ենթարկվել:









