Թուրք ընդդիմադիրը պնդում է, որ Դավութօղլուն շուտով պաշտոնանկ է արվելու

12:54 • 31.07.12

«Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Գյուրսեն Թեքինը հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շուտով պաշտոնանկ կարվի:


CNNturk հեռուստաընկերության եթերում արած նրա այս հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Թուրքիայում:


Թեքինը պնդել է, որ, Սիրիայի հանդեպ Դավութօղլուի վարած քաղաքականությամբ պայմանավորված, քաղաքական կուլիսներում խոսում են Դավութօղլուի հնարավոր պաշտանանկության մասին:


Ընդդիմադիրը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նմանացրել է Սիրիայում իշխող «Բաաս» կուսակցությանը: Նա հայտարարել է, թե Դավութօղլուն ոչ միայն ԱԶԿ-ի, այլև ողջ Թուրքիային գլխացավանքի մեջ է գցել և Էրդողանը պատրաստվում է պաշտոնից հեռացնել նրան:

Ընդդիմադիր գործիչը պնդել է, որ Ահմեթ Դավութօղլուն ձախողել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինելու է Նամըք Քորհանը, որը, ըստ Թեքինի, Թուրքիայի արտաքին քաղաքականության համար կարևոր դեմք է, և կկարողանա ղեկավարել երկրի արտաքին գերատեսչությունը: