ԱՄՆ-ը ընդլայնում է սիրիական ընդդիմությանը աջակցելու ծրագիրը

08:13 • 31.07.12

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր արտոնագիր է տրամադրել սիրիական ապստամբ ուժերին տեխնիկա և դեղորայք մատակարարելու համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հաղորդում է «ԻՏԱՐ- ՏԱՍՍ» գործակալությունը:


«Մենք, արդեն մի քանի ամիս տարբեր խմբերի ենք աջակցում` սիրիական ընդդիմության և քաղաքացիական ընդդիմության շարքից, ինչպես նաև մի շարք այլ խմբավորումների: Ուրբաթ նոր արտոնագրեր են տրամադրվել: Այսպիսով, պատասխանելով հարցի, թե ավելացրել ենք արդյոք աջակցությունը, կպատասխանեմ՝ այո», - հայտարարել է Նուլանդը: Նշելով, որ օգնություն ստացողների շարքում է այժմ նաև «Սիրիական ազատ բանակը»:


ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը սակայն չի նշել տրամադրվող օգնության չափը: Նուլանդն ասել է, որ խոսքը վերաբերում է ոչ մահացու միջոցներին և այլ անհրաժեշտ տեխնիկային, բայց ոչ զենքին: 


Նա նաև հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք այդ միջոցների շարքում կան այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք կարող են ռազմական գործողություններ իրականացնելու համար կիրառվել օրինակ՝ գիշերային դիտման սարքեր: