Բևեռափայլ կարող է գոյություն ունենալ նաև Արեգակնային համակարգից դուրս (տեսանյութ)
Լեսթերի համալսարանի աստղագետները Արեգակնային համակարգից դուրս բևեռափայլ են հայտնաբերել: Գիտնականների հոդվածը հրապարակված է The Astrophysical ամսագրում, իսկ նրա կարճ տարբերակը տեղադրված է TGDaily կայքում: Այս մասին հաղորդում է Lenta.ru կայքը:
Բևեռափայլը՝ միջաստղային տարածքում գտնվող լիցքավորված մասնիկների և երկրային մարմնի մթնոլորտի ատոմների բախման արդյունք է: Բացի Երկիր մոլորակից, նման բևեռափայլ նկատվել էր նաև Վեներա և Մարս մոլորակների վրա:
Աշխատանքների շրջանակներում գիտնականներն օգտագործել են Յուպիտերի մթնոլորտում նման երևույթի առաջացման օրինակը: Հետազոտողներն այս օրինակը կատարել էին շագանակագույն «թզուկների» վրա, որոնք գազային հսկայի և աստղի միջանկյալ ձևն են:
Մոդելը գիտնականներին հնարավորություն է տվել հետազոտել «թզուկների» էլեկտրամագնիսային ճառագայթման առանձնահատկությունները: Որպես հետազոտության մոդելի արդյունք, չկայացած աստղերի շուրջ պետք է առաջանան ուժեղ բևեռափայլ: Ըստ գիտնականների՝ սրանք նման հետազոտությունների առաջին արդյունքներն են, որոնք արվել են Արեգակնային համակարգից դուրս:










