Մերիլ Սթրիփը կկատարի գլախվոր դերը «Սենատորի կինը» ֆիլմում

14:07 • 19.01.14

Համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհի Մերիլ Սթրիփը կկատարի գլխավոր դերը «Սենատորի կինը» ֆիլմում։

Ինչպես գրում է Обозреватель-ը՝ ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Վայնշտեյն եղբայրների պրոդյուսերական կենտրոնը։


Սյուժեի մանրամասները դեռևս չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ ֆիլմը կքննադատի ԱՄՆ-ի Ազգային հրաձգային ասոցիացիայի գործունեությունը։ Հարվի Վայնշտեյնի խոսքով՝ ֆիլմը նման կլինի «Պարոն Սմիթը մեկնում է Վաշինգտոն» դրամային, որը բացահայտում է ամերիկյան սենատորների կաշառակերությունը։ Նրա խոսքով՝ ֆիլմն ուղղված կլինի նաև հրազենի դեմ ընդհանրապես։