Արթուր Չիլինգարովը կարող է ընդգրկվել «Ռոսնեվթի» տնօրենների խորհրդի կազմում

23:34 • 26.05.14

Ռուսական «Ռոսնեվթ» նավթային ընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող, Տուլայի մարզի սենատոր Արթուր Չիլինգարովին ներառել իր նոր կազմի թեկնածուների շարքում:


Ինչպես գրում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով, Չիլինգարովն առաջադրվել է տնօրենների խորհրդի կազմում ամերիկյան KKR & Co ընկերությունը ներկայացնող Ջոն Մակի փոխարեն, ով կհեռանա «Ռոսնեվթի» տնօրենների խորհրդից տարեկան ժողովից հետո:


«Մակի պատկառելի տարիքի պատճառով նրա համար դժվար էր՝  մասնակցել խորհրդի հանդիպումներին, ինչի համար երկարատև թռիչքներ էր պետք անցնել», - ասել են «Ռոսնեվթում»:


Ընկերության բաժնետերերի տարեկան ժողովը, որի ժամանակ կընտրվի տնօրենների խորհրդի նոր կազմը, կկայանա Խաբարովսկում՝ հունիսի 27-ին: