Հալեպում դարձյալ հայ է զոհվել
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի «Համիտիե» շրջանում արկի պայթյունի հետևանքով զոհվել է 1928թ.-ին ծնված Ավետիս Քեբաբճյանը։
Այդ մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Հանգուցյալի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր՝ տեղական ժամանակով ժամը 11։00-ին՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում դարձյալ պայթյուններ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել՝ 4 հայ։
Պատերազմի ընթացքում Սիրիայում ըստ տարբեր աղբյուրների զոհվել է 130-160 հազար մարդ։ Անցնող երեք տարիների ընթացքում զոհված հայերի թիվն անցել է հարյուրը։










