Եգիպտացիներին կտուգանեն նախագահական ընտրություններին չմասնակցելու համար
Եգիպտոսի քաղաքացիները, ովքեր չեն մասնակցել երկրում այս օրերին անցկացվող նախագահական ընտրություններին, ստիպված կլինեն 500 եգիպտական ֆունտի չափով (մոտ 71 դոլար) տուգանք վճարել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղի ԶԼՄ-ներին հայտնել են երկրի Գերագույն ընտրական հանձնաժողովում:
Ընտրություններում քվեարկությանը չմասնակցելու համար պատիժը դրամական տուգանքի տեսքով չի գերազանցի 500 ֆունտը, ինչպես նշված է Եգիպտոսի ընտրությունների մասին օրենքում: Ընտրողների մասնակցության հայտի բարձրացման նպատակով Գերագույն ընտրական հանձնաժողովը քննարկում է քվեարկության երկարաձգման հարցը՝ 22:00-ից մինչ կեսգիշեր:
Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է միայն երկու թեկնածու՝ սոցիալիստ Հադման Սաբահին և ֆավորիտ համարվող պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին: Նախագահի ընտրությունների երկրորդ օրն անցնում է մասնակցության ցածր հայտով:










