Էստոնիայի ԱԳՆ-ն հաղորդել է Դոնեցկում ԵԱՀԿ դիտորդների անհետացման մասին
Երկուշաբթի երեկոյան Դոնեցկում անհետացել են ԵԱՀԿ դիտորդները, այդ թվում՝ Էստոնիայի մեկ քաղաքացի: INTERFAX-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Էստոնիայի ԱԳՆ-ից:
«Հանգամանքների պարզաբանմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն: Դեպքերի զարգացմանը հետևում են ԵԱՀԿ-ում էստոնացի դիվանագետները, Կիևում Էստոնիայի դեսպանությունը և երկրի ԱԳՆ-ն, որոնք մշապես կապ են պահպանում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ», - հայտնել են Էստոնիայի ԱԳՆ-ից:
Ինչպես հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը՝ «ԵԱՀԿ դիտորդներին անհրաժեշտ է անհապաղ ազատել, և պետք չէ խանգարել նրանց աշխատանքին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ կայքում հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ԵԱՀԿ-ն կորցրել է Ուկրաինայի Դոնեցկ շրջանում աշխատող իր առաքելության հետ կապը:










