Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի՝ «մինչև վերջին ահաբեկչի վերացումը»

13:13 • 27.05.14

Կիևի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը շարունակելու մասին։ Այդ մասին հայտարարել է երկրի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման, գրում է gazeta.ru-ն:


«Մենք կանցկացնենք այդ գործողությունները մինչև Ուկրաինայի տարածքում չմնա և ոչ մի ահաբեկիչ»,- հայտարարել է Յարեման:
Նշվում է, որ նա չի կարողացել նշել հատուկ գործողության շարունակման հստակ ժամկետները:

 

Հակաահաբեկչական գործողության մամուլի քարտուղար Ալեքսեյ Դմիտրաշովսկիի խոսքով՝ դեռևս «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ուժերը չեն հայտարարել հանձնվելու մասին, գրում է korrespondent.net-ը: Նրա խոսքով՝ «Դոնեցկի Հանրապետության» կողմից կորուստների մասին հստակ տվյալներ դեռևս չկան, սակայն հայտնի է, որ սպանվել է առնվազն 200 մարդ: Քննչական խումբը շարունակում է աշխատանքը, և հստակ տվյալները հայտնի կլինեն այսօր երեկոյան, հայտարարել է նա:


Դոնեցկի մարտերում ուկրաինական բանակը կորուստներ չի կրել, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։