Վլադիմիր Կլիչկոն հրաժարվում է ծանր քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը պաշտպանելուց
Գերծանր քաշային կարգում երեք վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հրաժարվում է մենամարտ անցկացնել Միջազգային բռնքամարտի Ֆեդերացիայի (IBF) չեմպիոնական տիտղոսի պարտադիր հավակնորդ, բուլղարացի Կուբրատ Պուլևի հետ։
Այդ մասին տեղեկացնում է Boxing Scene-ը՝ փոխանցելով նաև ուկրաինացի մարզիկի մենեջեր Բերնդ Բենտեն պատճառաբանությունները։
Մասնավորապես, վերջինս նշել է, որ իրենց թիմին չեն գոհացնում Պուլևի պրոմոութերների ֆինանսական պահանջները։










