Մալայզիան կորած Boeing-ի երթուղու մասին տվյալներ է հրապարակել
Մալայզիայի իշխանությունները հրապարակել են անհետացած Boeing 777 օդանավի երթուղու մասին տվյալները, հայտնում է kommersant.ru-ն:
Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հրապարակել է այն տվյալները, որոնք օգտագործվել են Հնդկական օվկիանոսում կորած օդանավի որոնման գոտին տեղորոշելու համար:
Նշված վարչությունը հայտարարել է, որ բրիտանական Inmarsat արբանյակային կապի ընկերության հետ համատեղ աշխատանք է կատարել և հանրությանն է ներկայացրել 47 էջանոց զեկույց:
Մանրամասներ չեն հաղորդվում։
Malaysia Airlines-ին պատկանող և Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող օդանավը կորել է մարտին։ Դրանում գտնվել է 239 մարդ։ Որոնման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։










