Վրաստանի նախագահը վարչապետին է զիջում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը

12:52 • 27.05.14

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին զիջել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու լիազորությունը, տեղեկացնում է Грузия online-ը։

Այդ մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է երկրի նախագահի խորհրդարանական քարտուղար Դավիդ Պատարայան։

 

«Համաձայն Վրաստանի Սահմանադրության՝ ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրումը երկրի նախագահի լիազորությունների մեջ է մտնում, սակայն քանի որ կառավարությունը որոշել է, որ փաստաթուղթը պետք է ստորագրի վարչապետը, երկրի նախագահը ժամանակավորապես նրան է փոխանցում փաստաթուղթը ստորագրելու լիազորությունը»,-ասել է Պատարայան։