Ջասթինի պես քաղցր. հրեա ֆերմերները սեխի նոր տեսակը կոչել են Թիմբերլեյքի պատվին
Հրեա ֆերմերները ստացել են անուշաբույր սեխի նոր տեսակ, որը կոչել են ամերիկյան հայտնի փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքի պատվին։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, նրանք միրգը «Ջասթին» են կոչել, ինչը պայմանավորված է մոտ ապագայում երկրում Թիմբերլեյքի կայանալիք համերգով։
Ֆերմերները հույս են հայտնել, որ սեխը հաջողություն կբերի երգչին՝ նրա համար ապահովելով երկար, առողջ ու հաջողություններով լի կյանք։ Աղբյուրը նշում է, որ սեխի նոր տեսակը շուտով կհայտնվի Իսրայելի սուպերմարկետներում։
Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ մրգի նոր տեսակը կոչում են հայտնի մարդու պատվին։ Օրինակ՝ անցյալ տարի Եգիպտոսում թզի նոր տեսակն անվանել են երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ էլ Սիսիի պատվին, ով օգնել էր տապալել Մուհամմեդ Մուրսիին։










