Մահացել է աշխարհի ամենագեր մեքսիկացին (լուսանկարներ)
Մեքսիկայում մայիսի 26-ին 48 տարեկանում մահացել է Մանուել Ուրիբեն, ով 2007-ին ճանաչվել էր աշխարհի ամենագեր մարդը, հայտնում է lenta.ru-ն։
Ուրիբեն մահացել է Մոնտերեյ քաղաքի հիվանդանոցում, ուր նրան մայիսի 2-ին տեղափոխել էին վերամբարձ կռունկի օգնությամբ։ Բժիշկները դեռ չեն հաստատել մահվան պատճառը, սակայն հայտնի է, որ մեքսիկացին խնդիրներ է ունեցել սրտի և երիկամների հետ։
2001-ին Ուրիբեն, հավաքելով 597 կգ քաշ, անկարող էր վեր կենալ անկողնուց։ 2007-ին նրա քաշը 560 կգ էր։ Դիետան և բժիշկների օգնությունը 2008-ին թույլ էին տվել մեքսիկացուն նիհարել մինչև 360 կգ։ Մահվան պահին նա կշռել է 394 կգ։
Այժմ աշխարհի ամենագեր մարդը համարվում է Սաուդյան Արաբիայի բնակիչ Խալիդ բին Մոհսեն Շաարին, ով կշռում է 610 կգ։





նրա կինը











