Մոսկվայում Կոնչիտա Վուրստի անվան գեղեցկության սրահ կբացվի

15:11 • 27.05.14

Մոսկվայում «Վուրստ» անվանումով գեղեցկության սրահ կհայտնվի՝ ի պատիվ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրստի, գրում է «Известия»-ն։

 

Հաստատությունը բացում է Մոսկվայում բնակվող վարսահարդար Սերժ Կլիմովը։ Ինչպես նշում է «Известия»-ն, դա կլինի «ոչ միայն վարսավիրանոց, այլև յուրօրինակ ակումբ»: Հաստատությունում կսպասարկեն միայն ակումբային քարտերի սեփականատերերին։

 

Համաձայն թերթի, որպեսզի չլինեն միասեռականության քարոզչության մեղադրանքներ, մինչև 18 տարեկան անձանց մուտքը կարգելվի։  Միասեռականության քարոզչությունը ՌԴ-ում արգելված է օրենքով։