Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին է բերվել 15 անձ. գործողությունը շարունակական է լինելու
21:24 • 27.05.14
Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության կողմից մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքում ոստիկանության Շենգավիթի բաժին է բերվել 15 անձ: Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը և հասցեները:
Ոստիկանությունը իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:
Placeholder










