Հռոմի պապն ավարտել է իր ուխտագնացությունը դեպի Սուրբ երկիր (լուսանկարներ)
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Երուսաղեմում տված պատարագով ավարտել է իր եռօրյա ուխտագնացությունը դեպի Սուրբ երկիր, որի ընթացքում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքին վերաբերող քաղաքական հարցերի:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ պապի՝ Հորդանան, Պաղեստին և Իսրայել կատարած այցելության վերջին կետը Սիոնի վերնատունն է եղել, որտեղ, ըստ ավետարանչական ավանդույթի, կայացել է Հիսուսի և 12 աշակերտների Գաղտնի հանդիպումը՝ Վերջին ընթրիքը:
Պատարագից հետո Ֆրանցիսկոս պապն ուղղաթիռով մեկնել է Թելավիվի օդանավակայան, որտեղից էլ նրան Հռոմ են ուղեկցել իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու վարչապետ Բենյամի Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ Բեթղեհեմում Հռոմի պապն աղոթել է Իսրայելն ու Պաղեստինն իրարից բաժանող պատի մոտ, ապա Երուսաղեմում իր հարգանքի տուրքն է մատուցել տարբեր ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև՝ Հոլոքոստի ժամանակ զոհված հրեաների հիշատակին:





























