Պուտինը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում հատուկ գործողությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ զրույցի ընթացքում կոչ է արել Ուկրաինայի նոր իշխանություններին անմիջապես դադարեցնել երկրի հարավ-արևելքում հատուկ գործողությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուսաստանի առաջնորդը նաև կոչ է արել խաղաղ երկխոսություն սկսել Կիևի և շրջանների ներկայացուցիչների միջև և ցավակցություն է հայտնել Ուկրաինայում իտալացի լրագրող Անդրեա Ռոկելիի մահվան կապակցությամբ:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հուսով է՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Պյոտր Պորոշենկոն «կգործի ողջ ուկրաինացի ժողովրդի շահերից ելնելով»: «Եթե դա այդպես լինի, նա մեր մեջ լուրջ և հուսալի գործընկեր կգտնի»,- ասել է նա։










